ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.03.2022
Մշակվում է Մանյակ Երզնկյանի՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում 0.87 հա բանջար-բոստանային մշակաբույսերի և 0.2 հա ջերմոցային տնտեսության գյուղատնտեսական/ ոռոգման նպատակով մեկ նոր գրունտային հորից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ


    Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման  վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Մանյակ Երզնկյանի՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում 0.87 հա բանջար-բոստանային մշակաբույսերի  և 0.2 հա ջերմոցային տնտեսության գյուղատնտեսական/ ոռոգման նպատակով  համապատասխանաբար 1.2 լ/վ և 0.22 լ/վ ջրաքանակներով մեկ նոր գրունտային հորից ջրառի  ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
     Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
     Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 6-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն