ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.01.2022
Մշակվում է Կոտայքի մարզի Արամուս համայնքի վարչական տարածքում Վոլոդյա Մարությանի 0.31 հա սեփական հողատարածքի՝ գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0.91 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Կոտայքի մարզի  Արամուս համայնքի վարչական տարածքում Վոլոդյա  Մարությանի 0.31 հա սեփական հողատարածքի՝ գյուղատնտեսական /ոռոգում/   նպատակով  ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0.91 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։
       Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2022 թվականի հունվարիի 24-ին, ժամը 16։00 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն