ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2025
Հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին

Շրջակա միջավայրի նախարարությունը ստորև ներկայացնում է իր կարիքների համար «Հայաստանում 2026 թվականին անցկացվելիք «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպչական աշխատանքներ»-ի ձեռքբերման նպատակով կազմակերպված ընթացակարգի արդյունքում ՇՄՆ-COP17-25/01-2 ծածկագրով համագործակցության նախնական  պայմանագիր կնքելու որոշման մասին տեղեկատվությունը:

Գնումն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշումով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 44-րդ կետի հիմքերով:

«Հայաստանում 2026 թվականին անցկացվելիք «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպչական աշխատանքներ»-ի ձեռքբերումն իրականացնել «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ից։

Ընտրված մասնակցին որոշելու համար կիրառված չափանիշը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշումով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 44-րդ կետ:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` անգործության ժամկետ չի սահմանվում։ 

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող Ռոման Չոբանյանին։
    
Հեռախոս ՝ (011) 818 529:
Էլ. փոստ՝gnumner@env.am։ 
Պատվիրատու`  Շրջակա միջավայրի  նախարարություն: