ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.03.2022
Մշակվում է «Էմարտ Գրուպ» ՍՊԸ-ի՝ Կոտայքի մարզի Ակունք համայնքի վարչական տարածքում խմելու-կենցաղային և արդյունաբերական/շշալցում/ նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 2.5 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

    ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

      Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Էմարտ Գրուպ ՍՊԸ-ի՝ Կոտայքի մարզի Ակունք համայնքի  վարչական տարածքում խմելու-կենցաղային և արդյունաբերական/շշալցում/ նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 2.5 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման  նախագիծը:
     Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
     Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2022 թվականի մարտի 17-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն