ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.05.2023
Հայտարարություն «Սևան» ԱՊ» և «Դիլիջան» ԱՊ» ՊՈԱԿ-ների անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով հողհատկացումների մրցույթի վերաբերյալ
հ/հ   Ծածկագիրը Հողամասի նպատակային նշանակությունը Հողամասի գործառնական նշանակությունը Հողամասի չափը Մեկնարկային գինը ՀՀ դրամ Հողամասի գտնվելու վայրը Հողամասի տրամադրման ժամկետը
1 ԼՈՏ 22-01 Բնության հատուկ պահպանվող տարածքների հող հանգստի և սպասարկման գոտի կազմակերպելու համար նախատեսվող հող 2,58756 հա 50 (հիսուն) դրամ Ճամբարակ համայնքի Դրախտիկ գյուղի վարչական սահմաններում ոչ ափամերձ հատվածում 25 տարի
2 ԼՈՏ 22-02 Բնության հատուկ պահպանվող տարածքների հող հանգստի և սպասարկման գոտի կազմակերպելու համար նախատեսվող հող 1,9156 հա 60 (վաթսուն) դրամ Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղի վարչական սահմաններում ափամերձ հատվածում 25 տարի
3 ԼՈՏ 22-03 Բնության հատուկ պահպանվող տարածքների հող հանգստի և սպասարկման գոտի կազմակերպելու համար նախատեսվող հող 5,1 հա 40 (քառասուն) դրամ Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղի վարչական սահմաններում ափամերձ հատվածում 25 տարի
4 ԼՈՏ 22-04 Բնության հատուկ պահպանվող տարածքների հող հանգստի և սպասարկման գոտի կազմակերպելու համար նախատեսվող հող 4,83326 հա 60 (վաթսուն) դրամ Գավառ համայնքի  Բերդկունք գյուղին հարակից ափամերձ հատվածում 25 տարի
5 ԼՈՏ 22-05 Բնության հատուկ պահպանվող տարածքների հող հանգստի և սպասարկման գոտի կազմակերպելու համար նախատեսվող հող 0,4868 հա 60 (վաթսուն) դրամ Սևան համայնքի  Լճաշեն գյուղի վարչական սահմաններում ափամերձ հատվածում 3 տարի
6 ԼՈՏ 22-06 Բնության հատուկ պահպանվող տարածքների հող հանգստի և սպասարկման գոտի կազմակերպելու համար նախատեսվող հող 10,0 հա 60 (վաթսուն) դրամ Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրին հարակից ափամերձ հատվածում 25 տարի
7 ԼՈՏ 22-07 Բնության հատուկ պահպանվող տարածքների հող հանգստի և սպասարկման գոտի կազմակերպելու համար նախատեսվող հող 0,38701 հա 400 (չորս հարյուր) դրամ «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 33 քառ․ Մինչև 60 տարի


Պայմանագիր «Դիլիջան» ազգային պարկի հողերի (հողամասի) կառուցապատման իրավունքի տրամադրման մասին

Պայմանագիր «Սեվան» ազգային պարկի հողերի (հողամասի) կառուցապատման իրավունքի տրամադրման մասին

Համաձայն Կառավարության 18.12.2008թ. N 1578-Ն որոշման
1. մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
ա. հողամասի մակերեսը,
բ. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,
գ. կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը,
դ. հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,
ե. նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների),
զ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,
է. բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացված համապատասխան գոտիների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով իրականացվող գործունեության համապատասխանությունը.
2. մրցութային փաթեթներին ներկայացվող պայմաններն են։ Ընդ որում, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունք ձեռք բերելու դեպքում մրցութային փաթեթներին պարտադիր ներկայացվում եմ հետևյալ պայմանները՝ 
ա. ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության առկայությունը,
բ. տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,
գ. կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների (այդ թվում՝ սեպտիկ հորեր) տեղադրումը,
դ. սանհանգույցների առկայությունը,
ե. տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը,
զ. ըստ անհրաժեշտության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացության ստացումը,
է. ըստ անհրաժեշտության, «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության ստացումը.
Մրցույթի ծրագրերը փակ ծրարով ներկայացնելու վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 29-ի ժամը 18։00-ն է։  Մրցույթը կկայանա 2023թ-ի  « հունիսի» 2-ին ժամը << 14։00 >> -ին:
ք. Երևան, Կառավարական համար 3 մասնաշենք  5 հարկ, հեռ.+374 11 818506 և +374 11 818514
Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, որի ներկայացրած ծրագիրը հավանության կարժանանա և կառաջարկի առավելագույն գումար: 
Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն:

ԲՀՊՏ-ի ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ  ՄՐՑՈՒԹԱՅԻՆ   ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ