ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2025
Հայտարարություն` ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծերի վերաբերյալ քննարկման

ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ  ծախսերի ծրագրի նախագծերի մշակման շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի ձևավորման գործընթացին հանրային մասնակցության ապահովման նպատակով, շրջակա միջավայրի նախարարությունը ոլորտի հասարակական կազմակերպություններին և անհատներին հրավիրում է մասնակցելու շրջակա միջավայրի նախարարության ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ  ծախսերի ծրագրի նախագծերի վերաբերյալ քննարկմանը, որը կկայանա նախարարության նիստերի դահլիճում`   2025 թվականի ապրիլի 25-ին ժամը 15:00-ին:
 Մասնակցության գրանցման նպատակով խնդրում ենք նախապես կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ քաղ. 011 818 555 (ներքին՝ 5120, 5150) և բջջ. 091 118078, իսկ բյուջետային հայտի ծրագրերի վերաբերյալ  ԱՌԱՋԱՐԿ / ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ-ները կարող եք նախապես ուղարկել atom.mkhitaryan@env․am էլեկտրոնային փոստի հասցեին։
Փաստաթղթերը կցված են ստորև