ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է ՀՀ ԳԱԱ «Գ.Ս.Դավթյանի անվ.հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի՝ Երևան քաղաքի Նորագյուղ 108 հասցեում գտնվող 2.8 հա գյուղատնտեսական/ոռոգում նպատակով, այդ թվում՝ 2.5 հա ոռոգում՝ 2.81 լ/վ և 0.3 հա հիդրոպոնիկ եղանակով ոռոգում՝ 0.3 լ/վ ջրաքանակներով ՊՈԱԿ-ի տարածքի մեկ խորքային հորից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 10-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն