ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.04.2022
Մշակվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ և Ուժանիս բնակավայրերի խմելու-կենցաղային նպատակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    Շրջակա միջավայրի նախարարության  ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի Կաղնուտ և Ուժանիս բնակավայրերի խմելու-կենցաղային   նպատակով  համպատասխանաբար Կաղնուտ բնակավայրի «Ներքին» ջրաղբյուրից 0.29լ/վ  և Ուժանիս  բնակավայրի «Մեծ» ջրաղբյուրից  0.28 լ/վ ջրաքանակներով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվությունների  նախագծերը:
     Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
     Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի  ապրիլի  7-ին,  ժամը  16.00-ին,   Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:

 Շրջակա միջավայրի նախարարություն