«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը կազմակերպում է տուրեր Սևանա լճի տարածքում:
Ընձեռնվում է բացառիկ հնարավորություն զբոսնել նավով Սևանա լճում, բացահայտել նոր վայրեր, անցկացնել հիանալի օր, ծանոթանալ, շփվել, նկարվել, մի խոսքով՝ հավաքել լավ հիշողություններ:
Այդ նպատակով բոլորին հրավիրում ենք միանալ ուղևորությանը: Ծրագրում սպասվում է.
• Այցելուների կենտրոն - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնը բացվել է 1996 թվականին։ Այստեղ պահվող նմուշներով այցելուները տեղեկանում են Սևանի առաջին բնակիչների, տեղանքի բուսական և կենդանական աշխարհի մասին։ Կենտրոնում պահվում է Սևանա լճից հանված ամենամեծ իշխանը։ Կարելի է ծանոթանալ նաև ավազանի էնդեմիկ ծառատեսակներին ու քարատեսակներին:
• Սևանի բուսաբանական այգի - այգին գիտահետազոտական, կրթական և մշակութային հաստատություն է, որտեղ ստեղծվում և ուսումնասիրվում են Սևանի ավազանի կենսաբազմազանությունը։ Այստեղ կարող եք գտնել թե Սևանի ավազանին բնորոշ, թե այլ վայրերից բերված բուսատեսակներ և ծառատեսակներ:
• Քայլարշավ դեպի Մաշտոցներ - «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը (Ստեփանոս) ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու:Քայլարշավը բարդ չէ և երկկողմանի երկարությունը կազմում է մոտ 1 կմ:
• Այցելություն Սևանի թերակղզի (Սեվանավանք) - 305 թվականին Գրիգոր Ա Լուսավորիչի կողմից հիմնադրվել է Սբ. Հարություն եկեղեցին, իսկ ներկայիս Սևանի վանքի երկու եկեղեցիները՝ 874 թվականի։
• Նավով շրջայց Սևանա լճի վրա - Զբոսանքի ընթացքում կլինի նաև թեյախմություն, Սևանի թեյ-դեղաբույսերով:
Տուրի մասնակցության արժեքը մեկ անձի համար կազմում է 5500 դրամ, որը իր մեջ ներառում է.
1/ Երկկողմանի ուղևորափոխադրում
2/ Գիդ-ուղեկցորդի ծառայություն
3/ Նավով շրջայց
Մեկնարկի վայրը ք.Երևան, Վերնիսաժի մոտից:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել զանգահարելով
098 85 20 65
043 30 06 69 համարներին,
կամ պարզապես գրել ֆեյսբուքյան էջին https://www.facebook.com/National-park-Sevan-156859868445073 :
Տեղերը սահմանափակ են: