ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2021
Անդամակցության հնարավորություն Եվրոպական Միության շրջակա միջավայրի հարցերով զբաղվող դատավորների ֆորումին

Ֆորումի նպատակն է նպաստել ազգային, եվրոպական և միջազգային էկոլոգիական իրավունքի լավագույն կիրառմանը և կիրարկման ապահովմանը։

Եվրոպական Միության շրջակա միջավայրի դատավորների ֆորումը (European Forum of Judges for the Environment (EUFJE)) բաց է Արևելյան գործընկերության երկրների անդամակցության համար: EUFJE–ի անդամներ կարող են դառնալ վարչական, քրեական, քաղաքացիական դատարանի դատավորներ, ովքեր փորձառու են շրջակա միջավայրի ոլորտին առնչվող հարցերով գործերի վարման հետ կապված: Հետևյալ հղմամբ կարող եք գտնել անդամակցելու ձևը, ընդհանուր տեղեկություն EUFJE-ի մասին, տեղեկագիրը և տարեկան զեկույցը: Անդամակցության ձևը կարող եք ուղարկել EUFJE–ի քարտուղարության ղեկավար տիկին Ֆարահ Բուկելի էլ. փոստին՝ farah.bouquelle@eufje.org, ինչպես նաև ցանկացած հարց ծագելու դեպքում կարող եք կապ հաստատել նրա հետ:
Գենտի համալսարանն աշխատում է Շրջակա միջավայրի ոլորտին առնչվող հարցերով զբաղվող դատարանների և տրիբունալների վերաբերյալ 2016 թվականի ուղեցույցի թարմացման վրա և փնտրում է Արևելյան գործընկերության երկրներում բնապահպանական հարցերով զբաղվող դատավորների, ովքեր կցանկանան լրացնել հարցաթերթիկը վերոնշյալ ուղեցույցի համար: