ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2023
Հաստատվել են սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները

Հաստատվել է շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի հունվարի 27-ի «2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրածածկ տարածքներում սոցիալական նպատակներով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» N 23-Ն հրամանը։
2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի համապատասխան դրույթը, համաձայն որի՝ կենսաթոշակային տարիքի անձանց համար սիրողական ձկնորսության դեպքում բնօգտագործման վճար չի գանձում։
Կենսաթոշակային տարիքի հայտատուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը կամ կենսաթոշակի գրքույկը և անձնագրի պատճեն։
2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նաև «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, համաձայն որի կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի կնքման համար սահմանվել է բազային տուրքի չափ՝ 1000 ՀՀ դրամ։ 
Գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է  «Կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրերի կնքման համար» 900005002606 հաշվեհամար։

Դիմում
Հայտ