ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.07.2025
Մշակվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Զարիշատ, Արդենիս, Բանդիվան, Շաղիկ, Հովտուն, Դարիկ, Ծաղկուտ, Ալվար, Աղվորիկ, Գառնառիճ և Գտաշեն բնակավայրերի վարչական տարածքներում ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Զարիշատ, Արդենիս, Բանդիվան, Շաղիկ, Հովտուն, Դարիկ, Ծաղկուտ, Ալվար, Աղվորիկ, Գառնառիճ և Գտաշեն բնակավայրերի վարչական տարածքներում 11 բնական աղբյուրից խմելու-կենցաղային նպատակով համապատասխանաբար՝ 0.803 լ/վ, 0.9631 լ/վ, 0.9793 լ/վ, 0.5459 լ/վ, 0.603 լ/վ, 2.5307 լ/վ, 1.1475 լ/վ, 0.8533 լ/վ, 0.5459 լ/վ, 1.307 լ/վ, 2.2517 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 28-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: 

Շրջակա միջավայրի նախարարություն