10.09.2021
Հայտարարություն տեղական խորհրդատվական ընկերություն ներգրավելու վերաբերյալ
Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) ֆինանսավորմամբ և Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ ու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում փնտրվում է.
Խորհրդատվական ընկերություն` միջազգային ֆինանսական խորհրդատուին ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների աշխատակիցների համար բնապահպանական և սոցիալական երաշխիքների և գենդերային հարցերի վերաբերյալ դասընթացների իրականացմանն աջակցելու համար: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թվականի սեպտեմբերի 30-ը:
Մրցույթի և ընթացակարգերի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ: