ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.05.2025
Մշակվում է «Առլեամդուռ» ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում՝ 75.0 հա/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 17.01 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է <<Առլեամդուռ>> ՍՊԸ-ի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գյուղատնտեսական /ոռոգում՝ 75.0 հա/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 17.01 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
 Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
 Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:  

Շրջակա միջավայրի նախարարություն