ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.04.2023
Մշակվում  է «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի վարչական տարածքում արդյունաբերական  նպատակով Քանաքեռ ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարից՝ 73․83 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման  նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի՝ Երևան քաղաքի Արաբկիր համայնքի վարչական տարածքում արդյունաբերական  նպատակով Քանաքեռ ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարից՝ 73․83 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2023 թվականի մայիսի 2-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ: 

Շրջակա միջավայրի նախարարություն