ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.08.2021
Մշակվում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Արաքս գետից 68.0 լ/վ, Վահրավար գետից 55.0 լ/վ, Բողաքար գետից 116.0 լ/վ, Կուրիս գետից 42.3 լ/վ, ստորերկրյա ջրային ռեսուրսից 99,6 լ/վ ջրաքանակով ջրառի  նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2021 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

 Շրջակա միջավայրի նախարարություն