ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.02.2026
Մշակվում է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի՝ Սրարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ համապատասխանաբար՝ 59.0 լ/վ և 1.46 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի՝ Սրարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական և գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակներով՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ համապատասխանաբար՝ 59.0 լ/վ և 1.46 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 16-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն