ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.09.2020
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հայտարարվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի սարքավորումների ինժեներ  մասնագետի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ Թափուր հաստիքի անվանումը` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի սարքվորումների ինժեներ    Անհրաժեշտ որակավորումներ • Տվյալների արխիվացման և վերականգման փորձ, • Արտաքին և ներքին ցանցի պատրաստում և սպասարկում,  •Սարքավորումների տեղադրման, արդիականացման (upgrade), սարքին պահելու, համակարգչային ցանցերի անսարքությունների հայտնաբերման և վերացման փորձ, • Պլանավորման ունակություն, • Թիմում աշխատելու կարողություն      Հիմնական պարտականություններ •Պատասխանատու է կազմակերպության համակարգիչների ծրագրային ապահովման և սպասարկման, ինչպես նաև հեռախոսային հանգույցի, տեսախցիկների և անօդաչու սարքի անխափան աշխատանքի համար, • Ախտորոշում, վերանորոգում և սպասարկում է կազմակերպության համակարգչային տեխնիկան, • Ապահովում, արխիվացնում, պահեստավորում է կազմակերպության սերվերների օպերացիոն համակարգերը, • Ապահովում է համակարգերի և ծառայությունների հասանելիությունը և անվտանգութունը, • Ապահովում է համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքը, • Ապահովում է տեսախցիկների, անօդաչու սարքի անխափան աշխատանքը, • Ապահովում է աշխատակիցներին համապատասխան ծրագրերով, ինչպես նաև ստեղծում և կառավարում է աշխատակիցների հասանելիությունը և թույլտվությունը համացանց, • Իրականացնում է կիրառական ծրագրերի, տվյալների բազաների և տեղեկատվական անվտանգության մոնիթորինգ, • Անցկացնում և մոնտաժում է ցանցային մալուխները: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, 2020թ. սեպտեմբերի 16-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը` 09:30-17:30-ը:  Անհրաժեշտ փաստաթղթերն են` •Անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը, աշխատանքային գրքույկը և պատճենը, կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/, արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, առողջական վիճակի մասին տեղեկանք: •դիմում (ձևը լրացվում է տեղում). •Մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի: Հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին.  ընդորում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն։ Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով: Դիմելու ընթացակարգի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք  գրել khosrovreserve@gmail.com  կամ officekhosrov@mail.ru  էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/234 2–13-52, հեռախոսահամարով: