Թափուր հաստիքի անվանումը` «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ -ի պահպանության բաժնի պետ Անհրաժեշտ որակավորում Բարձրագույն կրթություն Արական սեռի ներկայացուցիչների պարագայում՝ ՀՀ պարտադիր զինվորական ծառայությունը հաստատող փաստաթղթի առկայություն (Զինվորական գրքույկ): Առնվազն 3 տարի աշխատանքային փորձ, նախընտրելի է կազմակերպության ներսում կամ պետական ուժային կառույցներում: Կառավարման և կազմակերպչական գերազանց հմտություններ Կազմակերպության տարածքի և ռելիեֆի իմացություն Կազմակերպության բնական և կենդանական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ Կազմակերպության պատմամշակույթային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ Բարձր պատասխանատվության զգացում Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնությունում աշխատելու ունակություն Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ Բազմաթիվ հանձնարարությունների համաժամանակյա կատարման կարողություն Հիմնական պարտականություններ Կազմակերպության տարածքի պահպանության իրականացման աշխատանքների վերահսկում, հերթապահության պատշաճ կատարման ապահովում: Համագործակցելով Գիտական բաժնի հետ՝ Կազմակերպության տարածքի էկոհամակարգի (բուսական և կենդանական) տվյալների բազայի ստեղծման կազմակերպում, Տեղամասի պետերի տվյալների բազաների համակարգում, կոորդինացում և պարբերաբար արդիականացման վերահսկում։ Պարբերական և անկանխատեսելի շրջագայությունների կազմակերպում և Պահպանության տեսուչների շրջագայությունների կոորդինացում։ Կազմակերպության ռեժիմը խախտող ցանկացած գործողության կանխարգելում՝ ՀՀ օրենսդրության և Կազմակերպության ներքին կանոնադրության համաձայն: Կազմակերպության ռեժիմի խախտումների կամ դրանց նախանշանների դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ և Կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված ընթացակարգի պատշաճ իրականացման ապահովում և վերահսկում: Կազմակերպության հատուկ գույքի (զինանոց) անվտանգ և խնամքով օգտագործման ապահովում: Բացահայտված իրավախախտման կամ դրանց նախանշանների դեպքում Պահպանության տեսուչների կողմից կազմված համապատասխան արձանագրությունների ստուգում, հաստատում և ներկայացում Տնօրենին: ՀՀ օրենսդրությամբ և Կազմակերպության ներքին կանոնադրությամբ սահմանված դեպքերում Պահպանության տեսուչների կողմից իրավախախտողից առգրավված գույքի ստուգում, հաշվառում և զմրսում համապատասխան պահոցներում: Կազմակերպություն Տնօրենին ներկայացում հետագա քայլերի համար: Կազմակերպության էկոհամակարգի (բուսական և կենդանական) շարժի, համապատասխան հետքերի բացահայտման կազմակերպում, Պահպանության տեսուչների կողմից էկոհամակարգի հազվագյուտ ներկայացուցիչների առկայության հավաքագրված համապատասխան փաստերի (լուսանկարներ, այլ տվյալներ) ստուգում, վերլուծությունների իրականացում և ըստ անհրաժեշտության ներկայացում Տնօրենին։ Գիտական, ճանաչողական, և այլ նպատակներով այցելությունների ժամանակ՝ այցելուների ուղեկցման կոորդինացում և վերահսկում` ՀՀ օրենսդրությամբ և Կազմակերպության ներքին կանոնակարգերով սահմանված, ինչպես նաև այցելության նպատակից բխող սահմանափակումների պահպանման նպատակով: Կազմակերպության էկոհամակարգի (բուսական և կենդանական) գույքագրումների, հաշվարկների իրականացման աշխատանքների կազմակերպում: Պատշաճ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի ապահովում: Զանազան կարգապահական և խրախուսական միջոցների կիրառմամբ ենթակաների կողմից Կազմակերպության գույքի խնամքով և բարեխղճորեն օգտագործման վերահսկում և ապահովում Աշխատանքային շաբաթական ժողովների կազմակերպում և քննարկումների վարում: Գիտահետազոտական աշխատանքների ժամանակ պահպանության գծով աջակցություն կազմակերպում: Կազմակերպության նոր ընդունված Պահպանության տեսուչների դասընթացների վերահսկում, մասնակցություն և վարում: Մասնակցություն աշխատակիցների ընդունման գործընթացին: Ներկայացված հաշվետվությունների ստուգում և համապատասխան որոշումների կայացում: ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ աշխատանքային պարտականությունների իրականացում։ Անհրաժեշտ փաստաթղթերն են` Անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը, աշխատանքային գրքույկը և պատճենը, կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/, արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, առողջական վիճակի մասին տեղեկանք: դիմում (ձևը լրացվում է տեղում). Մեկ լուսանկար` 3 x 4 չափսի: Հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդորում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով: Մանրամասների համար կարող եք գրել lake.arpi@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 077-628-108, հեռախոսահամարով: Փաստաթղթերը ներկայացնել մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ: Մրցույթը կկայանա սույն թվականի սեպտեմբերի 25-ին: