Թափուր հաստիքի անվանումը` «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ -ի սարքվորումների ինժեներ Անհրաժեշտ որակավորում Տեխնիկական աջակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (Ubinquti, Point to point, Raid համակարգերի իմացություն), Տվյալների արխիվացման և վերականգման փորձ, Արտաքին և ներքին ցանցի պատրաստում և սպասարկում, Սարքավորումների տեղադրման, արդիականացման (upgrade), սարքին պահելու, համակարգչային ցանցերի անսարքությունների հայտնաբերման և վերացման փորձ, Պլանավորման ունակություն, Թիմում աշխատելու կարողություն: Հիմնական պարտականություններ Պատասխանատու է կազմակերպության համակարգիչների ծրագրային ապահովման և սպասարկման, ինչպես նաև հեռախոսային հանգույցի, տեսախցիկների և անօդաչու սարքի անխափան աշխատանքի համար, Ախտորոշում, վերանորոգում և սպասարկում է կազմակերպության համակարգչային տեխնիկան, Ապահովում, արխիվացնում, պահեստավորում է կազմակերպության սերվերների օպերացիոն համակարգերը, Ապահովում է համակարգերի և ծառայությունների հասանելիությունը և անվտանգութունը, Ապահովում է համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքը, Ապահովում է տեսախցիկների, անօդաչու սարքի անխափան աշխատանքը, Ապահովում է աշխատակիցներին համապատասխան ծրագրերով, ինչպես նաև ստեղծում և կառավարում է աշխատակիցների հասանելիությունը և թույլտվությունը համացանց, Իրականացնում է կիրառական ծրագրերի, տվյալների բազաների և տեղեկատվական անվտանգության մոնիթորինգ, Անցկացնում և մոնտաժում է ցանցային մալուխները: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը 2020թ. օգոստոսի 31-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը` 09:30-17:30-ը: Անհրաժեշտ փաստաթղթերն են` Անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը, աշխատանքային գրքույկը և պատճենը, կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/, արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, առողջական վիճակի մասին տեղեկանք: դիմում (ձևը լրացվում է տեղում). մեկ լուսանկար` 3 x 4 չափսի: Հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդորում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով: Մանրամասների համար կարող եք գրել lake.arpi@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 077-628-108 հեռախոսահամարով: