ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.08.2020
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի սարքավորումների ինժեների թափուր աշխատատեղի համալրման մրցույթ

Թափուր հաստիքի անվանումը` «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի սարքավորումների ինժեներ  Անհրաժեշտ որակավորում Բարձրագույն կրթություն, Տեխնիկական աջակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (Ubinquti, Point to point, Raid համակարգերի իմացություն), Տվյալների արխիվացման և վերականգման փորձ, Արտաքին և ներքին ցանցի պատրաստում և սպասարկում,  Սարքավորումների տեղադրման, արդիականացման (upgrade), սարքին պահելու, համակարգչային ցանցերի անսարքությունների հայտնաբերման և վերացման փորձ, Պլանավորման ունակություն, Թիմում աշխատելու կարողություն: Հիմնական պարտականություններ Պատասխանատու է կազմակերպության համակարգիչների ծրագրային ապահովման և սպասարկման, ինչպես նաև հեռախոսային հանգույցի, տեսախցիկների և անօդաչու սարքի անխափան աշխատանքի համար, Ախտորոշում, վերանորոգում և սպասարկում է կազմակերպության համակարգչային տեխնիկան, Ապահովում, արխիվացնում, պահեստավորում է կազմակերպության սերվերների օպերացիոն համակարգերը, Ապահովում է համակարգերի և ծառայությունների հասանելիությունը և անվտանգութունը, Ապահովում է համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքը, Ապահովում է տեսախցիկների, անօդաչու սարքի անխափան աշխատանքը, Ապահովում է աշխատակիցներին համապատասխան ծրագրերով, ինչպես նաև ստեղծում և կառավարում է աշխատակիցների հասանելիությունը և թույլտվությունը համացանց, Իրականացնում է կիրառական ծրագրերի, տվյալների բազաների և տեղեկատվական անվտանգության մոնիթորինգ, Անցկացնում և մոնտաժում է ցանցային մալուխները: Անհրաժեշտ փաստաթղթեր` Անձնագիր կամ նույնականացման քարտ, ՀԾՀ,  Բարձրագույն կրթության դիպլոմ, Արական սեռի անձինք զինվորական գրքույկ,  1 լուսանկար՝ 3x4 չափի, Դիմում (ձևը լրացվում է տեղում): Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ:  Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 28, ժամը՝ 17:30: Դիմումների ընդունումը՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը՝ 9:30-ից 17:30:  Փաստաթղթերը ներկայացնել անձամբ (ք. Կապան, Մելիք Ստեփանյան 42/27) կամ ուղարկել էլեկտրոնային հասցեին՝ zangezurkh@gmail.com  Հեռախոս՝ 0285-2-00-64