ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.08.2020
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի սարքավորումների ինժեներ  մասնագետի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ.

Թափուր հաստիքի անվանումը` «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի սարքվորումների ինժեներ  Անհրաժեշտ որակավորում Տեխնիկական աջակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (Ubinquti, Point to point, Raid համակարգերի իմացություն), Տվյալների արխիվացման և վերականգման փորձ, Արտաքին և ներքին ցանցի պատրաստում և սպասարկում,  Սարքավորումների տեղադրման, արդիականացման (upgrade), սարքին պահելու, համակարգչային ցանցերի անսարքությունների հայտնաբերման և վերացման փորձ, Պլանավորման ունակություն, Թիմում աշխատելու կարողություն: Հիմնական պարտականություններ Պատասխանատու է կազմակերպության համակարգիչների ծրագրային ապահովման և սպասարկման, ինչպես նաև հեռախոսային հանգույցի, տեսախցիկների և անօդաչու սարքի անխափան աշխատանքի համար, Ախտորոշում, վերանորոգում և սպասարկում է կազմակերպության համակարգչային տեխնիկան, Ապահովում, արխիվացնում, պահեստավորում է կազմակերպության սերվերների օպերացիոն համակարգերը, Ապահովում է համակարգերի և ծառայությունների հասանելիությունը և անվտանգութունը, Ապահովում է համակարգչային տեխնիկայի անխափան աշխատանքը, Ապահովում է տեսախցիկների, անօդաչու սարքի անխափան աշխատանքը, Ապահովում է աշխատակիցներին համապատասխան ծրագրերով, ինչպես նաև ստեղծում և կառավարում է աշխատակիցների հասանելիությունը և թույլտվությունը համացանց, Իրականացնում է կիրառական ծրագրերի, տվյալների բազաների և տեղեկատվական անվտանգության մոնիթորինգ, Անցկացնում և մոնտաժում է ցանցային մալուխները: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը`  2020թ. օգոստոսի 31-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը` 09:30-17:30-ը : Անհրաժեշտ փաստաթղթերն են` Անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը, աշխատանքային գրքույկը և պատճենը, կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/, արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք, առողջական վիճակի մասին տեղեկանք: Դիմում (ձևը լրացվում է տեղում). Մեկ լուսանկար` 3 x 4 չափսի: Հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին.  ընդորում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով: Մանրամասների համար կարող եք գրել khosrovreserve@gmail.com  կամ officekhosrov@mail.ru  էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/234 2–13-52 հեռախոսահամարով: