ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2022
Մշակվում է «Տավուշ» ՋՕԸ-ի՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի գյուղի 50.0 հա հողատարածքի գյուղատնտեսական/ոռոգում նպատակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության  ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ  ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն  և  N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Տավուշ»  ՋՕԸ-ի՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի գյուղի 50.0 հա հողատարածքի գյուղատնտեսական/ոռոգում նպատակով Չինարիի ջրհան կայանով Խնձորուտ (Ախինջա) գետից 21.0 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 20-ին, ժամը 16.00-ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:  

Շրջակա միջավայրի նախարարություն