1. <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2020թ. օգոստոսի 4-ին ժամը 10:30 -ին:
Մրցույթը կանցկացվի շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում, ք.Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
• բարձրագույն կրթություն.
• հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
• պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
• դիմում.
• 2 գունավոր լուսանկար.
• աշխատանքային գրքույկը և պատճենը.
• անձնագիրը և պատճենը.
• ինքնակենսագրություն.
• բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը.
• կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
• տեղեկանք մշտական բնակության վայրից.
• հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը, (դրանց առկայության դեպքում).
• բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
• պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:
Մրցույթի համար դիմած քաղաքացին փաստաթղթերը (բնօրինակները և պատճենները) ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով: Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում: Մրցույթի համար դիմած քաղաքացին փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով՝ պահանջվող փաստաթղթերը սկանավորված, իսկ փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացնել մրցույթի օրը։
Դիմումները և մասնակցելու համար համապատասխան փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեներին minenv@env.am և meri.babayan@env.am ․
Էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ուղարկելուց հետո, հետագա անճշտություններից խուսափելու համար, զանգահարել 011818504 հեռախոսահամարին և տեղեկացնել փաստաթղթերը ներկայացնելու մասին։
Դիմումները ընդունվում են շրջակա միջավայրի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ 504 սենյակ, հեռ. 011818504/:
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2020թ. հուլիսի 24-ը ժամը 12:30-ը ներառյալ: