ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.05.2020
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ում առաջին կարգի մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Առաջին կարգի մասնագետը ՝ 
1) իրականացնում է Կազմակերպություն ներկայացված նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի, հիմնադրութային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննությունը,
2)  փորձաքննության գործընթացում առաջարկում է ներգրավել փորձագետների և ապահովում անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը,
3) փորձաքննության փուլերում մասնակցում է հանրային քննակումների կազմակերպման, իրականացման գործընթացին և քննարկումներին,
4) փորձաքննության իրականացման արդյունքում կազմում է տեխնիկական առաջադրանքի և փորձաքննական եզրակացության նախագծերը և ստորագրում.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն  կրթություն /մասնագիտական/,
2) աշխատանքային փորձը պարտադիր չէ,
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Աշխատավարձը՝  համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտորն>> ՊՈԱԿ-ի հաստատված հաստիքացուցակի:
Աշխատավայր` ք.Երևան Փ. Բուզանդի 1/3, 011220218, mnpexpertise@bk.ru 
Փաստաթղթերը՝ (CV) ներկայացնել էլեկտրոնային փոստով մինչև ս.թ. հունիսի 30-ը: