ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.05.2020
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ/«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ՏՏ ՄԱՍՆԱԳԵՏԻ հաստիք

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ՏՏ ՄԱՍՆԱԳԵՏԻ հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխանող անձանց:
ՆՇՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է.
1. Բարձրագույն կրթություն (ցանկալի է ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ),
2. Բանակցելու և կազմակերպելու գերազանց ունակություններ,
3. Խնդիրների օպտիմալ լուծում տալու գերազանց ունակություններ,
4. Գերազանց (գրագետ) գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ,
5. Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում,
6. Վերլուծական և համադրական մտածողություն,
7. Տեխնիկական գիտելիքներ,
8. Համակարգչի լավ իմացություն (MS Office, Internet և այլ ծրագրեր),
9. ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
10. Բազմաթիվ հանձնարարությունների միաժամանակյա կատարման կարողություն,
11. Ցանկալի է առնվազն 2 տարի IT ոլորտում աշխատանքային փորձ:
I. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը գործում Է կազմակերպության տնօրենի անմիջական ղեկավարման ներքո,
2. Իրականացնում է ցանցի վերահսկումը, ապահովվում՝ անխափան աշխատանքը,
3. Ապահովվում է տեսահսկման համակարգի և անօդաչու սարքի կառավարումն, սպասարկումն և օ օգտագործումն,
4. Տեղադրում, կարգավորում և սպասարկում է ցանցային սարքավորումները,
5. Հետևում է սերվերների անխափան աշխատանքին,
6. Համակարգում տեխնիկական սարքավորումները սպասարկող ընկերությունների աշխատանքները,
7. Արձագանքում առաջացած ՏՏ ոլորտի խնդիրներին և տալիս համապատասխան լուծումներ,
8. Հետևում է SS ոլորտի նորամուծություններին և կազմակերպությունը համալրում նոր ծրագրերով,
9. Մշակում է ծրագրային և տեխնիկական նոր առաջարկներ,
10. ՀԾ ծրագրի աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներին տալիս է լուծում,
11. Պատրաստում է իրեն մակագրված մտից գրությունները,
12. Կատարում է տնօրենի կողմից տրված' իր գործառույթներից բխող ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ հանձնարարություններ:
II. Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի մայիսի 25-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը` 09:30-17:30-ը: Մրցույթը կկայանա ս/թ հունիսի 4-ին:
V. Անհրաժեշտ փաստաթղթերն են`
-անձնագիրը կամ նույնականացման քարտը և պատճենը,
-աշխատանքային գրքույկը և պատճենը,
-կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/,
-մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
-տեղեկանք առողջական վիճակի մասին։
․Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով:
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է՝
1)դիմում (ձևը լրացվում է տեղում).
2) հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն.
Մանրամասների համար կարող եք գրել npdilijan@gmail.com կամ dilijannp@mail.ru էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/ 268 2–71-71, /+374/ 268 2–70-32 հեռախոսահամարներով: