ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.04.2020
Թափուր աշխատատեղ. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ԻՐԱՎԱԲԱՆԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ. ապրիլի 29-ին ժամը 10:00-ին  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ

Թափուր պաշտոնի անվանումը`
 «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբան 

Իրավաբանի համար սահմանված պահանջները`
• Բարձրագույն իրավաբանական կրթություն.
• Առնվազն 2 տարվա մասնագիտական  աշխատանքային փորձ.
•  Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• ՀՀ աշխատանքային օրենսդրության, ՀՀ քաղաքացիական օրենսդրության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսդրության, <<Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին>> ՀՀ օրենքի, <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքի, <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունների և այլ իրավական ակտերի իմացություն.
• Պայմանագրերի կնքման և ձևակերպման կարգի տիրապետում:

 Իրավաբանի պարտականություններն են`
• Ներկայացնել և պաշտպանել Կազմակերպության իրավունքները և  շահերը ՀՀ բոլոր դատական ատյաններում, հարկադիր կատարման ծառայությունում և այլ կառույցներում.
• Կազմել հայցադիմումներ, դիմումներ, միջնորդություններ, տեղեկանքներ և այլ բնույթի իրավաբանական փաստաթղթեր.
• Մասնակցել դատական նիստերին և տնօրենին առաջարկներ ներկայացնել դատական գործերի արդյունավետ կատարման ուղղությամբ.
• Պատրաստել կազմակերպությանն հասցեագրված իրավական բնույթի հարցումների, հայցերի, բողոքների, պահանջների և առաջարկությունների պատասխանների նախագծեր.
• Կազմակերպությունում իրականացնել իրավական աշխատանքների ղեկավարումը.
• Կառուցվածքային ստորաբաժանումներին ցույց տալ իրավական օգնություն՝ տարատեսակ իրավական փաստաթղթերի նախապատրաստման և ձևակերպման գործում, բողոքների մերժման դեպքում մասնակցել հիմնավորված պատասխանների պատրաստմանը.
• Իրականացնել ավարտված և ընթացքի մեջ գտնվող դատական գործերի հաշվառում և պահպանություն.
• ՊՈԱԿ-ի անունից հանդես գալիս գործել բարեխղճորեն և ողջամտորեն՝ ի շահ ՊՈԱԿ-ի.
• Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:  

Փստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը` ապրիլի 28-ին, 2020թ.

Փաստաթղթերն ընդունվում են՝  երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը` 9:30-ից մինչև 17:30:

Փաստաթղթերի ընդունման  վերջնաժամկետն`  28  ապրիլի,  2020թ.

Անհրաժեշտ փաստաթղթեր`

  • Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
  • Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը
  • Արական սեռի անձինք` զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • Մեկ լուսանկար` 3x4 սմ չափերի, 
  • Դիմում (լրացվում է տեղում):

Փաստաթղթերի ներկայացման կարգը` 
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով` sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:

Մրցույթի անցկացման վայրը
Ք. Սևան. Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ

Մրցույթի անցկացման օրը և ժամը`
Ապրիլի 29-ին  2020թ., ժամը` 10:00: