Թափուր պաշտոնի անվանումը`
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի քարտուղարության առաջին կարգի մասնագետ
Քարտուղարության առաջին կարգի մասնագետի համար սահմանված պահանջները՝
• Բարձրագույն կրթություն.
• 1 տարվա աշխատանքային փորձ, իսկ փորձի բացակայության դեպքում՝ կազմակերպությունում հաջողությամբ անցած փորձաշրջան.
• Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• Հայերեն լեզվի գերազանց իմացություն.
• Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• Տիրապետի կազմակերպության գործավարության վարման կարգը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին, հրահանգներին, այլ նյութերին.
• Տիրապետի կազմակերպության ներքին կարգապահական կանոններին.
• Տիրապետի աշխատանքի անվտանգության կանոններին.
• Տիրապետի գործավարության և արխիվային աշխատանքների վերաբերյալ հրահանգներին:
Քարտուղարության առաջին կարգի մասնագետի պարտականություններն են`
• Համաձայն կազմակերպության գործավարության կարգի` իրականացնել կազմակերպության ներքին և արտաքին փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում՝ թղթային և էլեկտրոնային.
• Վարել մտից և ելից փաստաթղթերի գրանցումը, իսկ մուտքագրված և տնօրենի կողմից մակագրված փաստաթղթերը հանձնել կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներին` ընթացք տալու և սահմանված ժամկետներում պատասխանելու համար.
• Կազմել ընթացիկ, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ.
• Իրականացնել փաստաթղթերի պահպանություն.
• Իրականացնել փաստաթղթերի արխիվացում.
• Հետևել ստացված գրությունների և հանձնարարականների ընթացքին, հարկ եղած դեպքում հիշեցնելով կազմակերպության ղեկավարներին, առանձին ստորաբաժանումներին, բաժիններին` հանձնարարականների սահմանված ժամկետների վերաբերյալ.
• Անմիջական ղեկավարի կողմից աշխատանքների բաշխմանը համապատասխան` ապահովել կազմակերպությունում փաստաթղթաշրջանառության հետ կապված գործավարության իրականացումը` պահպանելով փաստաթղթերի հետ տարվող ընթացակարգային աշխատանքների միասնականությունը.
• Ըստ ղեկավարների հանձնարարականների` կազմել ելից գրությունների նախագծեր, արձանագրություններ, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր.
Հետևել ստորաբաժանումների կողմից կազմված փաստաթղթերի` սահմանված չափանիշներին համապատասխան ձևակերպմանը, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել օգնություն դրանց կազմման և ներկայացման համար.
Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:
Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը` ապրիլի 28-ին, 2020թ.
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը` 9:30-ից մինչև 17:30:
Փաստաթղթերի ընդունմանb վերջնաժամկետն` 28 ապրիլի, 2020թ.
Անհրաժեշտ փաստաթղթեր`
- Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
- Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը
- Արական սեռի անձինք` զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- Մեկ լուսանկար` 3x4 սմ չափերի,
- Դիմում (լրացվում է տեղում):
Փաստաթղթերի ներկայացման կարգը`
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով` sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:
Մրցույթի անցկացման վայրը`
Ք. Սևան. Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ
Մրցույթի անցկացման օրը և ժամը`
Ապրիլի 29-ին 2020թ., ժամը` 11:00