Թափուր պաշտոնի անվանումը`
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի ճարտարապետ
Ճարտարապետի համար սահմանված պահանջները`
Բարձրագույն կրթություն՝ շինարարություն և ճարտարապետություն և/կամ գեոդեզիա մասնագիտությունների գծով.
Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքերի, <<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> և <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքների, <<ՀՀ-ում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները>>, <<ՀՀ-ում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին>> ՀՀ կառավարության որոշումների, <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունների և իր գործունեության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով, ինչպես նաև համապատասխան ծրագրերով աշխատելու ունակություն.
Տիրապետի անհրաժեշտ և սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող հմտությունների և ունակությունների:
Ճարտարապետի պարտականությունները`
Հստակ իմանալ պարկի տարածքի տարածքագործառնական գոտիների սահմանները և նշանակությունները.
Մասնակցել պարկի հողօգտագործողների գույքագրման և բազաների վարման աշխատանքներին.
Կատարել որակավորում ստացած անձանց կողմից իրականացված չափագրման (հաշվառման) տվյալների մուտքագրման աշխատանքներ.
Համեմատել ՊՈԱԿ ներկայացված թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի տվյալները.
Համեմատել ՊՈԱԿ ներկայացված թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի տվյալները արխիվային փաստաթղթերում առկա տվյալների հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրել եզրակացություններ.
Մասնակցել քարտեզներում ուղղումների և ճշտումների իրականացման, կրկնվող ծածկագրերի և չբացահայտված գույքերի ուղղման աշխատանքներին.
Մասնակցել պարկի տարածքում իրականացվող ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման գործընթացներին.
Մասնակցել բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման գործընթացին.
Մասնակցել պարկի տարածքում իրականացվող հողհատկացումների և կատարվելիք շինարարական աշխատանքների օրինականության վերահսկման աշխատանքներին.
Ըստ անհրաժեշտության օժանդակել ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցների՝ աշխատանքային պարտականությունների կատարման համար.
Տնօրենի և անմիջական ղեկավարի հանձնարարությամբ՝ կազմել մասնագիտական եզրակացություններ.
Ապահովել ՊՈԱԿ-ի տնօրենի և անմիջական ղեկավարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը.
Կազմել իրականացված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ, ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և սահմանված ժամկետներում ներկայացնել.
Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:
Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը` ապրիլի 28-ին, 2020թ.
Փաստաթղթերն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը` 9:30-ից մինչև 17:30:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն` 28 ապրիլի, 2020թ.
Անհրաժեշտ փաստաթղթեր`
- Անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճենը,
- Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը
- Արական սեռի անձինք` զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- Մեկ լուսանկար` 3x4 սմ չափերի,
- Դիմում (լրացվում է տեղում):
Փաստաթղթերի ներկայացման կարգը`
• Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով` sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:\
Մրցույթի անցկացման վայրը`
Ք. Սևան. Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ
Մրցույթի անցկացման օրը և ժամը`
Ապրիլի 29-ին 2020թ., ժամը` 14:30-ին: