ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.04.2020
Թափուր աշխատատեղ. «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԻ թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով ս/թ. ապրիլի 29-ին ժամը 15:30-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացվելու է մրցույթ

Թափուր պաշտոնի անվանումը -
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի հողաշինարար 

Հողաշինարարի համար սահմանված պահանջները`
 Բարձրագույն կրթություն՝ շինարարություն և ճարտարապետություն և/կամ գեոդեզիա մասնագիտությունների գծով. 
 Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ. 
 Պետք է ունենա ՀՀ հողային և քաղաքացիական օրենսգրքերի, <<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> և <<Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին>> ՀՀ օրենքների, <<ՀՀ-ում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները>>, <<ՀՀ-ում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը ներդնելու մասին>> ՀՀ կառավարության որոշումների, <<Սևան>> ազգային պարկի և <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի կանոնադրությունների և իր գործունեության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն.
 Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով, ինչպես նաև համապատասխան ծրագրերով աշխատելու ունակություն.
 Տիրապետի անհրաժեշտ և սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող հմտությունների և ունակությունների:

Հողաշինարարի պարտականություններն են`
 Հստակ իմանալ պարկի տարածքի տարածքագործառնական գոտիների սահմանները և նշանակությունները.
 Մասնակցել պարկի հողօգտագործողների գույքագրման և բազաների վարման աշխատանքներին.
 Կատարել որակավորում ստացած անձանց կողմից իրականացված չափագրման (հաշվառման) տվյալների մուտքագրման աշխատանքներ.
 Համեմատել ՊՈԱԿ ներկայացված թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի տվյալները.
 Համեմատել ՊՈԱԿ ներկայացված թղթային և էլեկտրոնային փաստաթղթերի տվյալները արխիվային փաստաթղթերում առկա տվյալների հետ, անհրաժեշտության դեպքում տրամադրել եզրակացություններ.
 Մասնակցել քարտեզներում ուղղումների և ճշտումների իրականացման, կրկնվող ծածկագրերի և չբացահայտված գույքերի ուղղման աշխատանքներին.
 Մասնակցել պարկի տարածքում իրականացվող ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման գործընթացներին.
 Մասնակցել բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման գործընթացին.
 Մասնակցել պարկի տարածքում իրականացվող հողհատկացումների և կատարվելիք շինարարական աշխատանքների օրինականության վերահսկման աշխատանքներին.
 Ըստ անհրաժեշտության օժանդակել ՊՈԱԿ-ի այլ աշխատակիցների՝ աշխատանքային պարտականությունների կատարման համար.
Տնօրենի և անմիջական ղեկավարի հանձնարարությամբ՝ կազմել մասնագիտական եզրակացություններ. 
 Ապահովել ՊՈԱԿ-ի տնօրենի և անմիջական ղեկավարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը. 
 Կազմել իրականացված աշխատանքների վերաբերյալ ընթացիկ, ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և սահմանված ժամկետներում ներկայացնել.
 Աշխատանքից ազատման դեպքում ՊՈԱԿ-ին կամ նրա ներկայացուցչին հանձնել Գործատուի սեփականությունը համարվող նյութական (գույք, փաստաթղթեր և այլն) արժեքները:  

Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը`  ապրիլիի 28-ին, 2020թ.

Փաստաթղթերն ընդունվում են   երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը` 9:30-ից մինչև 17:30:

Փաստաթղթերի ընդունման  վերջնաժամկետը`   ապրիլիի 28, 2020թ.

Անհրաժեշտ փաստաթղթեր`

  • Անձնագրի կամ նույնականացման քարտ և պատճենը,
  • Բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը
  • Արական սեռի անձինք` զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • Մեկ լուսանկար` 3x4 սմ չափերի, 
  • Դիմում (լրացվում է տեղում):

Փաստաթղթերի ներկայացման կարգը` 
   Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` ք. Սևան Կարմիր բանակի 56 հասցեով, կամ էլեկտրոնային եղանակով` sevanap@inbox.ru էլ. փոստին ուղարկելով:

Մրցույթի անցկացման վայրը`
   Ք. Սևան. Կարմիր բանակի 56, 2-րդ հարկ

Մրցույթի անցկացման օրը և ժամը`
    Ապրիլի 29-ին  2020թ., ժամը` 15:30