02.03.2020
Անտառային կոմիտեն հայտարարում է մրցույթ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեն հայտարարում է կոմիտեի համակարգում գործող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:
Մրցույթը կանցկացվի Անտառային կոմիտեի վարչական շենքում ք. Երևան, 2020թ. ապրիլի 3 -ին ժամը 11:00-ին, Արմենակյան 129 շենք, 3-րդ հարկ:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ համապատասխան բնագավառի հինգ տարվա աշխատանքային ստաժ.
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
- պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
- գրական հայերենի գերազանց իմացություն.
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
- կառավարման և հաղորդակցվելու որոշակի հմտություններ
- ռուսերենի կամ անգլերենի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում.
- 2 գունավոր լուսանկար.
- աշխատանքային գրքույկը և պատճենը.
- անձնագիրը և պատճենը.
- ինքնակենսագրություն.
- բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը.
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).
- տեղեկանք մշտական բնակության վայրից.
- հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը, (դրանց առկայության դեպքում).
- բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
- պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի).
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:
Դիմումներն ընդունվում են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան, Արմենակյան 129-րդ շենք, 3-րդ հարկ, հեռ. 010/650966:
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2020թ. մարտի 30 -ը ժամը 12:30-ը: