ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1. <<Սևան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2019թ. դեկտեմբերի 17-ին ժամը 11:00 -ին:
2. <<Արփի լիճ>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2019թ. դեկտեմբերի 18-ին ժամը 11:00 -ին:
Մրցույթը կանցկացվի շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում, ք.Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն.
- հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
- պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- դիմում.
- 2 գունավոր լուսանկար.
- աշխատանքային գրքույկը և պատճենը.
- անձնագիրը և պատճենը.
- ինքնակենսագրություն.
- բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը.
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
- եղեկանք մշտական բնակության վայրից.
- հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը, (դրանց առկայության դեպքում).
- բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
- պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի).
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:
Դիմումները ընդունվում են շրջակա միջավայրի նախարարության անձնակազմի կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ 504 սենյակ, հեռ. 011818504/:
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2019թ. նոյեմբերի 28-ը ժամը 12:30-ը: