ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.05.2019
Բնապահպանության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ (ծածկագիր` 16-2.3-184)

Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի բաժնի  գլխավոր մասնագետի (ծածկագիր`  16-2.3-184)

   Իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ սահմանված իր իրավաuությունների uահմաններում Հայաuտանի Հանրապետության շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուuական աշխարհի, ինչպեu նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնական ռեuուրuների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ oգտագործման ու վերարտադրության բնագավառի պետական քաղաքականության ծրագրերի ու ռազմավարությունների մշակման գործընթացի  ամփոփումը, դրանց իրականացման արդյունքների գնահատումը և մոնիթորինգի իրականացումը, վարչության իրավասությունների սահմաններում մասնակցությունը Հայաuտանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության մշակման և դրա իրականացման մոնիթորինգի գործընթացներին:
  Իրականացնում է Հայաuտանի Հանրապետության uոցիալ-տնտեuական ծրագրերի` բնապահպանության ոլորտին վերաբերող բաժինների ռազմավարության հիմնական ուղղությունների մշակումը,  բնական ռեuուրuների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) կառավարման և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում պետական ծրագրերի (ներառյալ` տարեկան, միջնաժամկետ բյուջետային հայտերի)  քաղաքականության բաժինների ամփոփումը և ավարտուն տեսքի բերելու գործընթացը:
   Իրականացնում է նախարարության  գործունեության   տարեկան և ընթացիկ գործունեության ամփոփ  հաշվետվությունների  կազմումը, մասնակցում է  նախարարության տնօրինման տակ գտնվող ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների գծով Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային և տարեկան հաշվետվությունների  քաղաքականության բաժինների կազմման ու  ամփոփման աշխատանքներին:
   Իրականացնում է ռազմավարական ծրագրերի կատարումն ապահովող միջոցառումների կատարման գծով (մասով) նախարարության ստորաբաժանումներից, ենթակա կազմակերպություններից ստացված տեղեկատվության, միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա սահմանված կարգով  պատկան մարմիններ ներկայացվող հաշվետվությունների, ամփոփագրերի, զեկույցների և տեղեկանքների կազմումը (նախապատրաստումը)  և  տրամադրումը:
   Իրականացում է բնապահպանական միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը:
   Վարչության իրավասությունների շրջանակներում իրականացնում է մասնակցություն նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականացման և հասարակայնության հետ կապերի կազմակերպման գործընթացը.
   Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր:
   Իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

   Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք, ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ անտառային օրենսգիրք, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի, «Թափոնների մասին» ՀՀ օրենքի, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի,«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին հավանություն տալու մասին» 05.10.2017թ. N45-42 արձանագրային որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
•    Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրելը:
•    Աշխատավարձը` 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
•    Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2019թ. մայիսի 10-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•    անձնագիր ( և անձնագրի պատճենը)
•    դիմում
•    տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
•    արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•    մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
    Դիմումները, մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504: