ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.11.2018
Բնապահպանության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ (ծածկագիր` 16-2.3-211) ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ

  Միջազգային համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի  գլխավոր մասնագետի (ծածկագիր`  16-2.3-211) /երեխայի խնամքի արձակուրդ/

  Իրականացնում է Նախարարության մասնակցության հետ կապված աշխատանքները բնապահպանական բազմակողմանի միջազգային համաձայնագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներին/նախաձեռնություններին, իրականացնում է բնապահպանական բազմակողմանի միջազգային համաձայնագրերից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքները, 
Իրականացնում է բնապահպանական բազմակողմ միջազգային համաձայնագրերից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքային ծրագրերի մշակման գործընթացը, ինչպես նաև բազմակողմանի և երկկողմանի միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի նախագծերի մշակման աշխատանքները, դրանց ստորագրման և վավերացման հետ կապված գործընթացը: 
Միջազգային բազմակողմ  և երկկողմ պայմանագրերից ու համաձայնագրերից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ Նախարարության ստորաբաժանումներից ստացված անհրաժեշտ տեղեկատվության և հաշվետվությունների հիման վրա կազմում է ամփոփագրեր, իրականացնում է հաշվետվությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և այլ պետական մարմիններ:
Իրականացնում է բնապահպանության ոլորտի միջազգային համաձայնագրերի, կառույցների, գործընթացների վերաբերյալ տվյալների բանկի ստեղծման և վարման աշխատանքները, ինչպես նաև, ըստ պահանջի, տրամադրում է համապատասխան տեղեկատվության:
Ներկայացնում է նախարարության շահերը միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ հարաբերություններում, ներկայացնում է Նախարարությունը Հայաստանի Հանրապետության նախարարությունների կողմից իրականացվող միջազգային բնույթի գործընթացներին:
Իրականացնում է խորհրդակցությունների, գիտաժողովների, սեմինարների, վերապատրաստման դասըթացների և այլ միջոցառումների հետ կապված աշխատանքները:
Իրականացնում է արտասահմանյան գործուղումների ձևակերպումը ու դրանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ,կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2)«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,  Հայաստանի Հանրապետության նախագահի 2000թ. ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության Գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու մասին» ՆԿ-557 կարգադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
4) տիրապետում է ռուսերենին  (ազատ) և անգլերենին (ազատ) կամ ֆրանսերենին (ազատ).
•    Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքը վերանում է 2020թ. դեկտեմբերի 30-ին:
•    Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
•    Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. նոյեմբերի 22-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•    անձնագիր ( և անձնագրի պատճենը)
•    դիմում
•    տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
•    արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•    մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
    Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504: