ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2018
Բնապահպանության նախարարությունը հայտարարում է նախարարության համակարգում գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ


1.    <<Դիլիջան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2018թ. դեկտեմբերի 5-ին ժամը 11:00 -ին:

Մրցույթը կանցկացվի Բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում, ք.Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ:
    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝    
•    համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
•    ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
•    իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
•    պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
•    դիմում.
•    2 գունավոր լուսանկար.
•    աշխատանքային գրքույկը և պատճենը.
•    անձնագիրը և պատճենը.
•    ինքնակենսագրություն.
•    բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը.
•    կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
•    տեղեկանք մշտական բնակության վայրից.
•    հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը, (դրանց առկայության դեպքում).
•    բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
•    պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի).
•    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:

Դիմումները ընդունվում են Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ 504 սենյակ, հեռ. 011818504/:

    Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը  9:30-ից մինչև 12:30-ը:
    Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2018թ.  նոյեմբերի 15-ը ժամը 12:30-ը: