1. Արմավիրի տարածքային բաժնի պետական տեսուչ-իրավախորհրդատուի (ծածկագիր` 16-3.3-143)
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում մասնակցում է անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների առկայության և այդ թույլտվություններով սահմանված նորմատիվների պահպանման, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների ու պահանջների, մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նորմերի ու պահանջներիպահպանման նկատմամբվերահսկողական աշխատանքներին:
Մթնոլորտային օդիպահպանության ոլորտում մասնակցում է մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների ու սարքավորումների առկայութան և դրանց կառուցման ու շահագործման ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների ու կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում մասնակցում է ջրային ռեսուրսների ինքնակամ և ոչ նպատակային օգտագործման սահմանափակումների պահպանման, ջրօգտագործման թույլտվության և ազատ ջրօգտագործում պահանջող ջրօգտագործման իրականացման պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում մասնակցում է սահմանված չափաքանակներից ավելի ջրային ռեսուրսներն աղտոտելու և ջրահավաք ավազաններում ջրային ռեժիմի սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում մասնակցում է ջրային ռեսուրսների պետական հաշվառման վարման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Հողերի օգտագործման և պահպանության ոլորտում մասնակցում է հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, աղակալումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական նյութերով աղտոտումից, սողանքներից և հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցություններից պահպանելու համար սահմանված սահմանափակումների ու նորմերի պահպանման ու բնապահպանական միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին.
Հողերի օգտագործման և պահպանության ոլորտում մասնակցում է բնապահպանական` ներառյալ բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքօգտագործման համար տրամադրված հողերի, անտառային և ջրային հողերի օգտագործման համար սահմանված բնապահպանական սահմանափակումների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Ընդերքօգտագործման և պահպանության ոլորտում մասնակցում է երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքների, ինչպես նաև դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների կատարման, ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության ոլորտում մասնակցում է կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության համար սահմանված պահանջների, վայրի կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների` Հայաստանի Հանրապետությունից արտահանման, Հայաստանի Հանրապետություն դրանց ներմուծման սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության ոլորտում մասնակցում է Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի, ինչպես նաև բուսական համակեցությունների պահպանության համար սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Մասնակցում է փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված պահանջների ու միջոցառումների ապահովման և կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մարզի տարածքում իրականացնում է տեսչական ստուգումներ և ուսումնասիրություններ, ստուգման ընթացքում բնապահպանական խախտման հայտնաբերման դեպքում, արձանագրում է խախտումները, ստուգվող օբյեկտներին տալիս է հանձնարարականներ, օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավաբանական անձանց գործունեության կասեցման, դադարեցման և արգելման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Բաժնի պետին:
Իրականացված ստուգումների արդյունքներով բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափագրման և չհաշվարկված վճարների վերաբերյալ կազմում է ակտեր:
Օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանության ոլորտում ստուգվող սուբյեկտներին տրված լիցենզիաների, պայմանագրերի, թույլտվությունների, արտոնագրերի ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ իրավական հիմնավորում է ներկայացնում Բաժնի պետին:
Իրականացնում է բնապահպանական տեսչական ստուգումների հետ կապված խիստ հաշվառման փաստաթղթերի շարժի գրանցամատյանի վարման աշխատանքները,
մասնակցում է կենսաբազմազանության ապօրինի տեղափոխման դեմ կազմակերպած միջոցառումներին:
Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում առգրավում է ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսները և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված որսը, որսագործիքները, որսի գործիք համարվող այլ միջոցները.
Իրականացնում է հայցերի և դիմումների, Տարածքային բաժնի դեմ ներկայացված հայցերի և դիմում-բողոքների պատասխանների կազմման աշխատանքները, ինչպես նաև Բաժնի դեմ ուղղված հակընդդեմ հայցերի պատասխանները, հանդես է գալիս դատական մարմիններում դրանց հետագա պաշտպանության աշխատանքներով:
Իրականացնում է հայցերի և դիմումների, Տարածքային բաժնի դեմ ներկայացված հայցերի և դիմում-բողոքների պատասխանների կազմման աշխատանքները, ինչպես նաև Բաժնի դեմ ուղղված հակընդդեմ հայցերի պատասխանների և դատական մարմիններում դրանց հետագա պաշտպանության աշխատանքները:
Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ::
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բնության հատուկ պահպանվողտարածքների մասին», «Սևանա լճի մասին», «Թափոնների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 754-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
3)Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
• Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրելը:
• Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
• Աշխատավայր` ք.Երևան Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am կամ meri.babayan@mnp.am
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• անձնագիր ( և անձնագրի պատճեն).
• դիմում
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
• արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ. /011/818504: