1. Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 16-4.2-41)
Մասնակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ կայացրած վարչական տուգանքի և բնությանը պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ որոշումները դատական ակտերի հարկադիր կատարման ներկայացնելու գործընթացին` գումարները հարկադիր կարգով բռնագանձելու համար:Վարում է Տեսչական մարմնի կողմից դատական մարմիններին ուղարկված նյութերի շարժի վերաբերյալ տեղեկատվական բազաները:
Իրականացնում է Տեսչական մարմնի փաստաթղթաշրջանառության աշխատանքները, մասնակցում է Տեսչական մարմնի խորհրդի նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերի նախապատրաստման աշխատանքներին և ապահովում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին:
Իրականացնում է խորհրդի նիստերի արդյունքում ընդունված որոշումները և հանձնարարականները տեսչական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց տրամադրելու գործընթացը, մասնակցում է Բաժնի կողմից իրականացվող աշխատանքների ամփոփմանը:
Իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները:
Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1 ) միջնակարգ կրթություն.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բնության հատուկ պահպանվողտարածքների մասին», «Սևանա լճի մասին», «Թափոնների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 754-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) տիրապետում է ռուսերենին ( կարդում և կարող է բացատրվել )
• Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրելը:
• Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
• Աշխատավայր` ք.Երևան Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am կամ meri.babayan@mnp.am
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• անձնագիր ( և անձնագրի պատճեն).
• դիմում
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
• արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ. /011/818504: