ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.10.2018
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ

ԲՆ անտառային կոմիտեն հայտարարում է մրցույթ «Հայանտառ»  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: 
Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, հավակնորդները պետք է համապատասխանեն ստորև ներկայացվող մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման պահանջներին (չափանիշներին)

  1. Բարձրագույն կրթություն
  2. Կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ
  3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության անտառային, քաղաքացիական, աշխատանքային օրենսգրքերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի,  ինչպես նաև անտառային ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի իմացություն
  4. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն
  5.  Ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն
  6. Գրական հայերենի գերազանց իմացություն
  7. Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն
  8. Կառավարման և հաղորդակցվելու որոշակի հմտություններ
  9. Ռուսերենի կամ անգլերենի իմացություն

Սույն մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները Անտառային կոմիտե պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. Դիմում (դիմումը լրացվում է տեղում).
  2. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի զարգացման և բարեփոխման հայեցակարգ.
  3. Ինքնակենսագրություն.
  4. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
  5. Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
  6. արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
  7. մեկ լուսանկար` 3X4 չափսի.
  8. անձնագրի (նույնականացման քարտի) և սոցիալական քարտի պատճենները
  9. քաղվածք` աշխատանքային գրքույկից.
  10. տեղեկանք բնակության վայրից,
  11.  հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ՝ դրանց առկայության դեպքում:

 Սույն մրցույթի փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝   2018թ. հոկտեմբերի 26-ը ներառյալ:
Փաստաթղթերի ներկայացման վայրը՝ ք. Երևան, Արմենակյան 129 շենք, 3-րդ հարկ, աշխատանքային օրերին,
Անձնակազմի կառավարման բաժին, ժամը 10:00-ից մինչև 17:00, հեռախոսահամար 010/650966:
Սույն մրցույթն անցկացվելու է 2018թ.նոյեմբերի 2–ին ժամը 11:00-ին ք. Երևան, Արմենակյան 129՝ Անտառային կոմիտեի վարչական շենքում:
Ծանոթություն

  1. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
  2. Քաղաքացին պատճեններով ներկայացվող փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև դրանց բնօրինակները, որոնք պատճենների հետ համեմատվելուց հետո վերադարձվում են քաղաքացուն: