ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.10.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ (ծածկագիր` 16-4.2-54)

Դիմումի ձևը

1.Կոտայքի տարածքային  բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 16-4.2-54)

  Մասնակցում է մարզում գրանցված և հաշվառված տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունների ընդունման, ստուգման, գրանցման և ամփոփման աշխատանքներին.
Մասնակցում է մարզում  հաշվառված տնտեսվարող սուբյեկտների ցանկերի կազմման սուբյեկտների  վարչական-վիճակագրական 2-տա (օդ), 2-տա (ջրտնտ), 1-թափոն) հաշվետվությունների ընդունման, ամփոփման գործընթացին:
Մասնակցում է  տնտեսվարող սուբյեկտների  վարչական-վիճակագրական 2-տա (օդ), 2-տա (ջրտնտ), 1-թափոն) հաշվետվությունների ընդունման, ամփոփման գործընթացին:
Իրականացնում է բնապահպանական տեսչական աշխատանքներին վերաբերող այլ գործառույթներ:
Իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները:
Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
 1)   միջնակարգ կրթություն.
 2) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին», «Թափոնների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 754-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

•    Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրերը:
•    Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի:
•    Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. հոկտեմբերի 18-ը ներառյալ

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•    անձնագիր (և անձնագրի պատճեն).
•    դիմում
•    արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•    մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:

Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504: