1. Որակի ապահովման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր` 16-2.3-263)
Իրականացնում է Տեսչական մարմնի որակի ապահովման տարեկան ծրագրի կազմումը,
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Տեսչական մարմնում ներքին կարգապահական կանոնների և էթիկայի կանոնների պահպանման ուսումնասիրությունները:
Իրականացնում է Տեսչական մարմնի, նրա աշխատակիցների կամ նրա կողմից ընդունված իրավական ակտերի վերաբերյալ ստացված բողոքների, թերությունների վերհանման ուսումնասիրությունները, Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում անվտանգության բարձրացմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունների ուսումնասիրությունների աշխատանքները:
Իրականացնում է Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում անվտանգության բարձրացմանը և ռիսկերի նվազեցմանն ուղղված գործողությունների ուսումնասիրման և թերությունների վերհանման վերլուծության արդյունքների կազմումը, Տեսչական մարմնի որակի ապահովման ծրագրի կատարման տարեկան հաշվետվության կազմումը:
Նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր, մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակմանը:
Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:
Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բնագիտական կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ), կամ բնագիտատեխնիկական միջառարկայական, կամ տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, կամ քիմիական տեխնոլոգիա, կամ անտառային պաշարների վերարտադրություն և վերամշակում, կամ օգտակար հանածոների երկրաբանություն և հետազոտություն, կամ օգտակար հանածոների մշակում, կամ էլեկտրոնային տեխնիկա, ռադիոտեխնիկա և կապ, կամ բնապահպանություն և բնօգտագործում, կամ շինարարություն և ճարտարապետություն, կամ լայն սպառման ապրանքների տեխնոլոգիա, կամ ագրոնոմիական, կամ անասնաբուծություն, կամ անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն, կամ անտառագիտություն, կամ ջրային կենսապաշարներ և ակվակուլտուրա, կամ կենսագործունեության անվտանգություն, բնապահպանություն, շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում, կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման և պարենամթերքների տեխնոլոգիա, կամ ագրարային ճարտարագիտություն, կամ հողաշինարարություն և հողային կադաստր, կամ ագրոպարենային համակարգի էկոնոմիկա և կառավարում, կամ մեքենաշինություն և նյութամշակություն մասնագիտությունների գծով, կամ իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքականկամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Սևանա լճի մասին», «Թափոնների մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բուսական աշխարհի մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին», «Ներքին աուդիտի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական վիճակագրության մասին» «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության «Տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N 1358-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 754-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն:
3)Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
• Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրելը:
• Աշխատավարձը` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի:
• Աշխատավայր` ք.Երևան Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am կամ meri.babayan@mnp.am
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. հոկտեմբերի 18-ը ներառյալ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• անձնագիր ( և անձնագրի պատճեն).
• դիմում
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
• արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ. /011/818504: