1. Ֆինանսատնտեսական վարչության բյուջետային ծրագրերի և գնումների գործընթացի իրականացման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 16-2.3-219) /երեխայի խնամքի արձակուրդ/
Կազմում է Նախարարության կարիքների համար, պետական բյուջեով (պետական պատվերով) և Նախարարության տնօրինման տակ գտնվող արտաբյուջետային միջոցներից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում իրականացվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման պայմանագրեր կնքելու համար սահմանված կարգով գնման հայտերը, նախապատրաստում գնման պայմանագրերի նախագծերը, կնքված գնման պայմանագրերի դրույթների կատարման ընթացքի նկատմամբ իրականացնում նախնական հսկողություն և արդյունքների ամփոփում: Նախապատրաստում է բյուջետային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և պայմանագրերի նախագծերը, պետական բյուջեից հատկացվող գումարների հաշվին իրականացվող աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի նախագծերը, իրականացնում այդ պայմանագրերով նախատեսված վճարումների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման և դրանց հավաստիության նկատմամբ նախնական հսկողություն: Մասնակցում է Նախարարության գործունեության ֆինանսական ցուցանիշների, տարեկան բյուջեների պլանավորմանը և Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային, տարեկան հաշվետվությունների գնումներին վերաբերող բաժինների կազմման և վերլուծության գործընթացներին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1)տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
2) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Գնումների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թվականի մայիսի 4-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 526-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտենբերի 31-ի N 1904-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1916-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1370-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքը վերանում է 2021թ. հունիսի 4-ին:
• Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
• Աշխատավայր` ք.Երևան Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 18:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. սեպտեմբերի 6-ը ներառյալ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• անձնագիր ( և անձնագրի պատճենը)
• դիմում
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
• արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ. /011/818504: