ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.09.2018
Բնապահպանության նախարարության քարտուղարության արձանագրային և արխիվացման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 16-4.1-82) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Դիմումի ձևը

1.    Քարտուղարության արձանագրային և արխիվացման  բաժնի առաջին կարգի  մասնագետի (ծածկագիր` 16-4.1-82)

  Իրականացնում է Նախարարության փաստաթղթերի արխիվացման գործընթացը, արխիվային տեղեկանքների նախապատրաստման աշխատանքները: 
Մասնակցում է հանձնրարականների կատարման մասին ամփոփաթերթերի նախապատրաստման գործընթացին, իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները:
Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

    Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 1)     առնվազն միջնակարգ կրթություն. 
 2) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2016 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի  գործերի անվանացանկը հաստատելու մասին» N 48-Ա հրամանի և այլ իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. 

•    Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրելը:
•    Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
•    Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 


Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. սեպտեմբերի 6-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
•    անձնագիր (և անձնագրի պատճեն).
•    դիմում
•    արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
•    մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
    Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504: