1. Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 16-4.2-35)
Մասնակցում է թափոնների կառավարմանը վերաբերող տեղեկատվության հավաքման, տվյալների բանկի ստեղծման ու վարման աշխատանքներին: Իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստա-թղթա¬¬շրջա¬նառության վարման աշխատանքները, Բաժնի առջև դրված գոր¬ծա-ռույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները: Մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին, Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկու¬ցա¬գրեր և այլ գրություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) առնվազն միջնակարգ կրթություն,
2) «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի, «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի, «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի, «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության մասին» կոնվենցիաների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացու¬թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա¬կու¬թյուն
3) համակարգչով և ժամանակակից այլ տե¬խ¬նի¬կական միջոցներով աշ¬¬խատելու ունա-կու¬թյուն:
• Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր առաջանալու հիմքը վերանում է մինչև տվյալ պաշտոնը օրենքով սահմանված կարգով մրցութային կարգով համալրերը:
• Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
• Աշխատավայր` ք.Երևան Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am կամ meri.babayan@mnp.am
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 17:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. օգոստոսի 17-ը ներառյալ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• անձնագիր (և անձնագրի պատճեն).
• դիմում
• արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ. /011/818504: