ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.08.2018
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 16-3.2-47) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարություն

Դիմումի ձևը     

1.    Կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 16-3.2-47) /հղիության և ծննդաբերության արձակուրդ/

  Մասնակցում է բուսական աշխարհի կառավարման բնագավառին վերաբերվող, ինչպես նաև բուսական աշխարհի օբյեկտների /պաշարների/ կայուն օգտագործմանը, վերականգնմանը, վերարտադրությանը և ուսումնասիրություններին վերաբերվող  փաստաթղթերի և ծրագրերի մշակման,  բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաների /թույլտվությունների/  ձևակերպման և պայմանագրերի կնքման  աշխատանքներին: Մասնակցում է բուսական աշխարհի պետական կադաստրի վարման աշխատանքներին, օտարածին բուսական տեսակներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքների կազմակերպմանը: Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ: Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին: 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

 1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020թ. հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
2) Հայաստանի Հանրապետության Անտառային օրենսգրքի, «Բուսական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքների, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հուլիսի 18-ի «Բուսաբանական հավաքածուներ և առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու կարգի մասին» N1173-Ն, 2009թ.  հունվարի 22-ի «Բուսական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N120-Ն, 2008թ. նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N1440-Ն, 2009թ. հուլիսի 23-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը հաստատելու մասին» N831-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.  
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

  • Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքը վերանում է 2018թ. դեկտեմբերի  18-ին:
  •  Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
  •  Աշխատավայր` ք.Երևան  Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am  կամ meri.babayan@mnp.am 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 18:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. օգոստոսի 9-ը ներառյալ: 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • անձնագիր ( և անձնագրի պատճեն).
  • դիմում
  •  տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  •  արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ  գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:

    Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ.  /011/818504: