Հայտարարություն
1. Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային ռեսուրսների կադաստրի վարման և մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 16-3.2-107) /հղիության և ծննդաբերության արձակուրդ/
Իրականացնում է ջրային պետական կադաստրի տեղեկատվական բազայի ստեղծման աշխատանքներ` հիդրոտեխնիկական կառույցների հաշվառման մասով: Իրականացնում է ջրային ռեսուրսների վերաբերյալ տվյալների ամփոփման, վերլուծության, գնահատման և ըստ ջրաղբյուրների ջրառաջարկի ձևավորման աշխատանքները: Իրականացնում է ջրային ռեսուրսների քանակական և որակական ցուցանիշների, ջրօգտագործողների, ջրառի կետերի և ջրօգտագործման ծավալների հաշվառման աշխատանքները: Իրականացնում է ջրային ռեսուրսների մոնիթորինգի պատվերի տեղադրման աշխատանքները: Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ: Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020թ. հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
2) Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հուլիսի 23-ի «Ջրային պետական կադաստրում փաստաթղթերի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1060-Ն, 2003թ. մայիսի 22-ի «Ջրային ռեսուրսների մոնիտորինգի իրականացման և հաշվետվությունների գրանցման կարգը հաստատելու մասին» N 639-Ն, 2003թ. ապրիլի 3-ի «Ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու մասին» N 499-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության բնապահ¬պանության նախարարի 2006թ. օգոստոսի 7-ի «Ջրային պետական կադաստրում տվյալների գրանցման գրանցամատյանների վարման կարգը» N 260-Ն հրամանի և իր լիզորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
• Քաղաքացիական ծառայության որոշակի ժամկետով թափուր պաշտոն առաջանալու հիմքը վերանում է 2018թ. դեկտեմբերի 9-ին:
• Աշխատավարձը` համաձայն <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի:
• Աշխատավայր` ք.Երևան Կառավարության 3 տուն 5-րդ հարկ , հեռ. 011818504, min_ecology@mnp.am
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչև 18:00-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2018թ. օգոստոսի 2-ը ներառյալ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• անձնագիր ( և անձնագրի պատճեն).
• դիմում
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
• արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ գունավոր լուսանկար` 3X4 սմ չափսի:
Դիմումները մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Բնապահպանության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին /Երևան, Կառավարության 3-րդ տուն, 5-րդ հարկ, 504 սենյակ, հեռ. /011/818504: