1. Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 16-4.1-67).
Մասնակցում է ջրառով նախատեսված ջրաչափական կառույցների, սարքերի աշխատանքների նկատմամբ հսկողության աշխատանքներին: Մասնակցում է ջրավազանային տարածքային կառավարման բաժինների աշխատանքների պլանավորման կազմակերպմանը: Իրականացնում է բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները: Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- առնվազն միջնակարգ կրթություն.
- պաշտոնի անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն (ք. Երևան, Կառավարական տուն 3, 504 սենյակ, հեռ. 011818504) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները,
- աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
- քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
- անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 26 հոկտեմբերի 2016թ.: