1. <<Բնապահպանական փորձաքննություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2014թ. դեկտեմբերի 5-ին ժամը 15:00 -ին:
2. <<Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.
Մրցույթը կանցկացվի 2014թ. դեկտեմբերի 9-ին ժամը 15:00 -ին:
Մրցույթը կանցկացվի ՀՀ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում, ք.Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
• համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
• պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
• դիմում.
• 2 գունավոր լուսանկար.
• աշխատանքային գրքույկը և պատճենը.
• անձնագիրը և պատճենը.
• ինքնակենսագրություն.
• բարձրագույն կրթության դիպլոմը և պատճենը.
• կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
• տեղեկանք մշտական բնակության վայրից.
• հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ և պատճենը, (դրանց առկայության դեպքում).
• բնութագիր՝ վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
• պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (ըստ հավակնորդի տեսակետի).
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք:
Դիմումները ընդունվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում /հասցե՝ ք. Երևան Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ 504 սենյակ, հեռ. 011818504/:
Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2014թ, նոյեմբերի 18-ը ժամը 12:30-ը: