Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր 16-3.2-11)
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 06.08.2014թ.:
Մրցույթը կանցկացվի 23.09.2014թ.՝ ժամը 10:00-ին, նախարարության շենքում (ք. Երևան, կառավարական տուն 3):
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ՝
- Բարձրագույն կրթություն
Դիմող ՀՀ քաղաքացիները նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում՝ մրցույթային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
- Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապեման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի ՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներակայացնել տեղեկանք համապատասխան մարմիններից) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
- Արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
- Մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- Անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի , դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: