Իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի գլխավոր մասնագետ (16-2.3-198)
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 13.08.2014թ.:
Մրցույթը կկայանա 27.09.2014թ.՝ ժամը10:00-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան Տերյան 89)
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է ՝
- Բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ,
- Սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի <<ա>> ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ
- Սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում՝ մրցույթային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
- Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապեման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի ՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներակայացնել տեղեկանք համապատասխան մարմիններից) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
- Արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
- Մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- Անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի , դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: