Բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի պետ (ծածկագիր 16-2.2-39)
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 13.08.2014թ.:
Մրցույթը կկայանա 03.10.2014թ.՝ ժամը10:00-ին, Խորհրդի շենքում (ք. Երևան Տերյան 89)
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն՝ (0100) բնագիտական կամ (0600) տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ), կամ (1700) տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ, կամ (2500) քիմիական տեխնոլոգիա, կամ (2600) անտառային պաշարների վերարտադրություն և վերամշակում, կամ (3200) բնապահպանություն և բնօգտագործում, կամ (2900) շինարարություն և ճարտարապետություն, կամ (2800) լայն սպառման ապրանքների տեխնոլոգիա, կամ (2700) պարենային մթերքի տեխնոլոգիա, կամ (310100) ագրոնոմիական, կամ (310200) անասնաբուծություն, կամ (310300) անասնաբուժական-սանիտարական փորձաքնություն, կամ (310400) ատնառագիտություն, կամ (310600) ջրային կենսապաշարներ ակվակուլտուրա, կամ (310500) կենսագործունեության անվտանգություն, կամ բնապահպանություն, շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում, կամ (310700) գյուղատնտեսական հումքի վերամշակման և պարենամթերքի տեխնոլոգիա, կամ (310800) հողաշինություն հողային կադաստր, կամ (311100) ագրոպարենային համակարգի էկոնոմիկա և կառավարում, կամ (1200) մեքենաշինություն և նյութամշակություն մասնագիտությունների գծով, կամ (0211) իրավագիտություն մասնագիտությամբ,
- Սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի <<ա>> ենթակետում նշված համապատասխան աշխատանքային ստաժ
- Սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի <<բ>> ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
- Ռուսերենի ազատ տիրապետում
Դիմող ՀՀ քաղաքացիները ՔԾ խորհուրդ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում՝ մրցույթային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
- Տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապեման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի ՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներակայացնել տեղեկանք համապատասխան մարմիններից) պատճեները՝ բնօրինակների հետ միասին,
- Արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
- Մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- Անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի , դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: